կարևոր
1230 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 15:12

Ճապոնիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը չեղարկվել է

Ճապոնիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը չեղարկվել է

Մարմնամարզության միջազգային և  Ճապոնիայի ֆեդերացիաները   համատեղ որոշել են  չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝   օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական-տեխնիկական գործիքներն ու սարքավորումները:

Համավարակի պատճառով Գերմանիայի  Շտուտգարտ և Բրիտանիայի  Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված  գավաթային  փուլերը նույնպես չեղարկվել են: Առայժմ հայտնի են  օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից   86-ի անունները: Հայաստանի միակ ներկայացուցիչը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն է: