կարևոր
1559 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-10 14:21

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ հույս հայտնում, որ դրությունը չի լարվի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը Անդրեյ Ռուդենկոն:

Նա նշել է, որ, ամեն դեպքում, Մոսկվայում կարծում են, որ Հայաստանում տեղի ունեցողը այդ երկրի ներքին գործն է եւ Ռուսաստանը չի խառնվում այդ գործընթացներին: