16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղանձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար <<կզբաղեցնի>> ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման: Այդպիսինը պետք է համոզված լինի, որ պատմությունը նրան չի ներելու, իսկ ժամանակը, որպես ամենաարդար դատավոր, անխուսափելիորեն կայացնելու է իր դատավճիռը: Սա բարոյական մասով... Միաժամանակ տվյալ պատասխանատվության տակ մտնող անձը պետք է գիտակցի, որ ժամանակ հետո կատարվածն ունենալու է նաև իրավական հետևանք, քանզի այն, ինչ այսօր կատարվում է, կատարվում է ոչ թե Երկրի անվտանգության շահերից ելնելով, այլ բացառապես բավարարելու մեկ անձի քմահաճույք...»: