կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-10 12:11

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկում տեղում է ձյուն

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։