28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Քաղաքացիները գիշերը փակ են պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղիղ միացմամբ Դեմիրճյան փողոցից տեղեկացրեց, որ գիշերը խաղաղ է անցել, առանց որևէ միջադեպի։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսում են շրջապատված և փակ պահել ԱԺ-ի մուտքերը։ «ԱԺ-ն կբացվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա, և «գերագույն գլխավոր դավաճանը» հրաժարական կտա»,–ասաց նա։