կարևոր
1681 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 23:49

Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը. Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ

Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը. Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ

Մենք տեղեկություն ունենք, որ արդեն  2-3 ժամ է Հայաստանի Հանրապետության  բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են կուտակվում Երեւանում: Այս մասին Դեմիրճյան փողոցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող  Իշխան Սաղաթելյանը:

«Մեկ անգամ եւս կոչ եմ անում ոստիկանապետին եւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն գիշերվա ընթացքում դիմել սադրանքների, շատ հստակ եւ ուղիղ ասում եմ` պատասխանատվությունը ձեր վրա է, եթե սադրանքների եք գնում դուք: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիան: Չփորձեք գնալ սադրանքների, տղերք: Նորից եմ ասում, մենք պայքարում ենք բանակի համար, պետության եւ պետականության համար, Արցախի համար, մեր եւ ձեր երեխաների համար»,-ասաց նա:

Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ բողոքի անհնազանդության ակցիային վաղը 8:30-9:00-ի սահմանում. «Այսօր Նիկոլը փորձում է խաթարել սահմանադրական կարգը, դուք ձեր ներկայությամբ պահում եք այս երկրի Սահմանադրությունը, եւ դրա համար բոլորի ներկայությունը խիստ անհրաժեշտ է: Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը, մեր բոլոր պլանները գործում են, վաղվա համար եւս ունենք պլաններ, եկեք կանգնեք բանակի կողքին Հայաստանի, Արցախի կողքին, մեր երկրի, Սահմանադրության կողքին, քշենք այս չարիքի իշխանությանը»:

Սաղաթելյանը նաեւ հայտարարել էր, որ մինչեւ վաղը 12։00–ը ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են։