կարևոր
1467 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 23:02

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 118 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 118 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 117 մլն 906 հազար 541 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 614 հազարից: Ապաքինվել է ավելի քան 93 միլիոն 594 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 746 հազար 358 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 538 հազար 711 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 260 հազար 750-ի, մահերինը՝ 158 հազար 75-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 55 հազար 480 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 266 հազար 614 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 342 հազար 474 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 9 հազար 445 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 89 հազար 809 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 228 հազար 998, մահերինը՝ 124 հազար 797: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 706 հազար 559 վարակվածության ընդհանուր, 60 հազար 867 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 273 հազար 137-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 601 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 86-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 2 է, որից ապաքինվել է 85 հազար 186-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: