կարևոր
612 դիտում, 3 ամիս առաջ - 2021-03-09 22:16

Բոլոր դավաճանները՝ Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է դատապարտվեն․ Արծվիկ Մինասյան

Բոլոր դավաճանները՝ Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է դատապարտվեն․ Արծվիկ Մինասյան

Եթե ԱԺ քաղաքական մեծամասնությունը չունի այդքան մտածում, հասկացողություն, որ կատարի այդ քայլը և հեռացնի Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ նրանք մեզ հետ օրգանական կապ չունեն։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ  Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ցուցարարների՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։

«ԱԺ պատգամավորը երդում է տալիս ծառայել հայ ժողովրդին․ մենք չենք ուզում ունենալ երդմնազանց պատգամավորներ, որոնք իրենց փոքր, նեղ, նյութական շահի համար կառչած են այդ աթոռից։ Արժանապատվություն ունեցեք՝ պահանջեց հեռացում, մի՛ թողեք, որ փողոցը պահանջի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա կոչ արեց պատգամավորներին և կառավարությանհը դուրս գալ փողոց և միանալ ժողովրդին։ Նա կոչով դիմեց դատախազին, քննիչներին, որ տեր կանգնեն իրենց երդմանը, հարուցեն քրեական գործերը, որպեսզի ժողովուրդն իմանա ճշմարտությունը։

«Բոլոր դավաճանները՝ վերից վար, Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է կանգնեն և դատապարտվեն, որպեսզի մենք ունենանք ապագա»,-ասաց Արծվիկ Մինասյանը։