կարևոր
1474 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 21:53

Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք․ Իշխան Սաղաթելյան

Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք․ Իշխան Սաղաթելյան

Խարույկ կլինի, ջուր, վրաններ, այլ պայմաններ, որ կարողանանք պահել փողոցը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ի երեկոյան, Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների վրա ԱԺ մուտքերն արգելափակելուց հետո հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ գիշերելու են այդտեղ։ 

«Եկեք պայմանավորվենք, որ բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք կատարում են հակասահմանադրական գործողություններ, պետք է արգելափակվեն։ Քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը, մեր գործողություններով մենք օգնում ենք, որ նրանք ազատվեն նրա գերությունից։ Նիկոլ, գրի՛ր հրաժարականդ եւ հեռացիր, այլ տարբերակ դու չունես։ Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։

Ուզում եմ դիմել ոսիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չի, այս պետությունը միայն մերը չի, նաեւ ձերն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք այդ իրավունքն ունենք։ Այդ մարդու գործունեության հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, 5 հազար զոհ ենք տվել, ձեր ընկերները գերության մեջ են, այդ մարդը շարունակում է հանձնել մեր հայրենիքը, դուք պետք է չենթարկվեք այդ խելագարին, կանգնեք Բանակի կողքին, պետության կողքին հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն ձեր ու մեր երեխաների, հանուն մեր ժողովրդի։ Հարգելի ժողովուրդ, սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա Հայրենիքի փրկության համար պայքար է, խնդրում եմ ճիշտ գնահատել իրավիճակը․ այս մարդու իշխանության յուրաքանչյուր օրը վտանգ է մեր պետության համար։ Այո, բոլոր ինստիտուտները պետք է շրջափակենք, որոնք հակապետական են ու հակազգային։ Բոլոր այն անանց, որոնք դավաճանել են մեր ժողովրդին ու պետությանը, պետք է նետել պատմության աղբանոցը։ Ազգ, բանակ, հաղթանակ»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողների հետ զրույցում ՀՓՇ համակարգողն ասել է, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի գործունեությունը, քանի որ իշխող մեծամասնության գործունեությունը հակազգային է, հակապետական է, հակասահմանադրական է։

«Հանրապետության նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ, հերթական անգամ տապալվել է սահմանադական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ մեր երկրում չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու այն, եւ դա մեր բնական իրավունքն է։ 10 հոգով լինենք՝ 10 հոգով ենք պայքարում, 10 հազար լինենք՝ 10 հազարով կպայքարենք, 100 հազար լինենք՝ 100 հազարով կպայքարենք։ Մարդիկ ասում էին, չէ՞, ինչու վճռական գործողություններ չեք անում, հիմա անում ենք, եկեք՝ միացեք։ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում, որովհետեւ սա նրա հարցը չէ, այլ Բանակի հարցն է։ Նա չպետք է ենթարկվի հակասահմանադրական պահանջներին։