կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 21:03

Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ինչը նրան պաշտոնանկ անելու հիմքերից է

Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ինչը նրան պաշտոնանկ անելու հիմքերից է

Սահմանադրության համաձայն՝ ո՛չ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։ Պարզաբանում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը 

«Սահմանադրություն 139-րդ հոդվածի 3-րդ մասը (իրավունքի ուժով հրամանագրի ուժի մտնելը) որևէ կերպ չի կարող վերաբերել զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելուն։

Առավել եւս, որ 2-րդ փուլում՝ նախագահի կողմից ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առարկություններով վարչապետին վերադարձնելուց հետո, երբ վերջինս անմիջապես կրկին այդ հրամանագրի նախագիծն ուղարկեց նախագահին, նախագահը իրավասու էր կա՛մ ստորագրել այն, կա՛մ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Սահմանադրության տառացի կամ իմաստային վերլուծությունը որևէ այլ եզրակազություն կամ ենթադրություն անելու հնարավորություն չի տալիս.

Նույնանման իրավական դիրքորոշում է արտահայտել Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1518 որոշմամբ։

Հետևաբար՝ քանի դեռ նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան այլ դիրքորոշում չի հայտնել, Օնիկ Գասպարյանը ՊԱՐՏԱՎՈՐ է շարունակել պաշտոնավարել որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի։

Իսկ Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի համատեքստում կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, ինչն ապագայում նրան պաշտոնանկ անելու հիմքերից է հանդիսանալու»։