կարևոր
959 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 20:37

ՀԱՊԿ զորավարժությունները 2022-ին կանցկացվեն Ղազախստանում

ՀԱՊԿ զորավարժությունները 2022-ին կանցկացվեն Ղազախստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերի՝ 2021 թվականին մեկնարկած զորավարժությունները մեծամասամբ անցկացվելու են Տաջիկստանում, իսկ 2022 թվականին դրանք տեղի կունենան Ղազախստանում:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, հաջորդ տարի նախատեսված զորավարժությունների իրականացումը քննարկել են ՀԱՊԿ Ստանիսլավ Զասը և Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը:

«Գեներալ-լեյտենանտ Նուրլան Երմեկբաևը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ 2021-2022 թթ. զորավարժությունների օրակարգը: 2022 թվականին նախատեսվում են «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» խորագրով ուսումնավարժանքներ անել Ղազախստանում»,- ասվում է հաորդագրության մեջ:

Երմեկբաևը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ մասնակից պետությունները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, պետք է շարունակեն աշխատել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման ուղղությամբ: