կարևոր
2198 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 20:29

ԱԺ–ում գտնվող քաղաքական մեծամասնությունն այլևս հակապետական է և չի ծառայում ՀՀ ժողովրդին շահերին. Իշխան Սաղաթելյան

ԱԺ–ում գտնվող քաղաքական մեծամասնությունն այլևս հակապետական է և չի ծառայում ՀՀ ժողովրդին շահերին. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի շենքում գտնվող քաղաքական մեծամասնությանը հայտարարում ենք, որ իրենք այլևս հակապետական և հակազգային են և չեն ծառայում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերին: Դիմելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին՝ ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այս Խորհրդարանի շենք այլևս քաղաքական մեծամասնությունը պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով, այս քաղաքական մեծամասնությունն այլևս անելիք չունի, թող գնա թուրքական Միլլի մեջլիսում շարունակի իր գործունեությունը»,- ընդգծեց նա:

Նշենք, որ քաղաքացիները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, այս պահին նրանք Դեմիրճյանի փողոցում են:

«Հարգելի՛ ոստիկաններ, մեր սիրտը չի փառավորվում ձեզնից մահակներ խլելու համար, ի տարբերություն գերագույն գլխավոր դավաճանի, որը 12 տարի առաջ սպանդ սարքեց մեր քաղաքում: Մենք ձեզ հետ հարց չունենք, սադրանքների չգնաք, մենք շարունակելու ենք մեր բողոքի անհնազանդության ակցիան: Այս խորհրդարան այլևս պետք է պատգամավոր չմտնի: Ոստիկանները կոչ էին անում, որ ապօրինի է ձեր գործունեությունը: Տղերք, որ Նիկոլը, վարչապետ եղած հալով, շենքեր էր շրջափակում, ինչի՞ չէիք գնում պաշտպանելու այդ դատարանները, օրենքը: Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնել ժողովրդի ու բանակի կողքին, այդ բանակը ոչ միայն մերն է, այլ նաև ձերն է»,- հայտարարեց նա:

«Հարգելի հայրենակիցներ, եթե ՀՀ նախագահը չի պաշտպանում Սահմանադրությունը, եթե ՀՀ վարչապետը շարունակում է տապալել երկրի սահմանադրական կարգը, ուրեմն ժողովուրդը պետք է պաշտպանի Սահմանադրությունը, մենք պետք է թույլ չտանք, որ մեկ անգամ ևս նիկոլը տապալի Սահմանադրությունը և Սահմանադրական կարգը»,- Սաղաթելյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց տանը նստած բոլոր մարդկանց միանալ բողոքի ակցիային::