կարևոր
1666 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 20:08

Թուրքը մեր մեջ է այլեւս, ոստիկաններ, դուք անելիք չունեք այս իշխանությունների հետ. Տարոն Տոնոյան

Թուրքը մեր մեջ է այլեւս, ոստիկաններ, դուք անելիք չունեք այս իշխանությունների հետ. Տարոն Տոնոյան

Մի կատարեք ապօրինի հրամաններ, մի կատարեք այն մարդկանց հրամանները, որոնք այլեւս Հայաստանում տեղ չունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Դեմիրճյան փողոցում, որտեղ այս պահին լարված իրավիճակ է, կոչով ոստիկաններին դիմեց բժիշկ Տարոն Տոնոյանը։

«Սիրելի ոստիկաններ, ընդամենը ամիսներ առաջ մենք միասին թուրքի դեմ կանգնած պոստեր էինք պահում, հայրենիք էինք պահում։ Ընդամենը ամիսներ առաջ ես ձեզ ու ձեր ընկերներին էի վիրահատում Հադրութում, Շուշիում, Ստեփանակերտում։ Մի տրվեք սադրանքների։ Սիրելի ոստիկաններ հայրենիքը վտանգի տակ է, հայրենիքը կտոր-կտոր տրվում է թուրքերին, ադրբեջանցիներին։ Վաղն ինչպե՞ս եք պաշտպանելու մեր հայրենիքը։ Թուրքը մեր մեջ է այլեւս, դուք անելիք չունեք այս իշխանությունների հետ։ Ես ձեզ որպես հայր, եղբայր, ընկեր խնդրում եմ՝ ուժ չկիրառել. մենք կանգնելու ենք մինչեւ վերջ։ Մենք ինչ կորցրել, արդեն կորցրել ենք, այլեւս կորցնելու բան չունենք, մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»,- իր խոսքում նշեց Տոնոյանը։

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են Ազգային ժողովի ծառայողական մուտքը, որպեսզի պատգամավորներն այլևս մուտք չգործեն խորհրդարան: