կարևոր
1448 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 19:49

Երեւանի բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են. Նաիրա Զոհրաբյան

Երեւանի բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի, Երեւանի բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Դեմիրճյան փողոցում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս իրավիճակին հանգուցալուծում չկա այնքան ժամանակ մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ ինքը ուղղակի պատասխանատուն է ցանկացած վատթարագույն զարգացման համար:

Այսօր նախագահը հայտնվեց դիտորդից ավելի վատ կարգավիճակ ունեցող անձի, ով չկարողացավ իր մեջ գտնել քաղաքական պատասխանատվություն եւ տղամարդկություն եւ չդառնալ Նիկոլի կամակատարը: Նա այս պահից դավաճանության համասեփկանատեր է: Այս պահից Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի Նիկոլ Փաշինյանին, դա չի լինի ժողովրդի թիկունքում:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող իր օրակարգը պարտադրել մեզ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց: