կարևոր
430 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-03-09 19:32

Սիրելի ոստիկաններ, դուք այս իշխանությունների հետ անելիք չունեք, խնդրում ենք ուժ չկիրառել, կանգնելու ենք մինչև վերջ. քաղաքացիները շրջափակել են ԱԺ-ի շենքը

Սիրելի ոստիկաններ, դուք այս իշխանությունների հետ անելիք չունեք, խնդրում ենք ուժ չկիրառել, կանգնելու ենք մինչև վերջ. քաղաքացիները շրջափակել են ԱԺ-ի շենքը

Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ Ազգային ժողովը կաշխատի միայն այն ժամանակ, երբ մեր պետությանը հարիր որոշում կկայացնի:

Վազգեն Մանուկյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակեցին Ազգային ժողովի շենքը: Ոստիկանության մեծաթիվ ուժեր փորձեցին քաաղքացիներին կանգնեցնել:

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, դիմելով ոստիկանությանն, ասաց, որ ոստիկանության հետ խնդիր չունեն, Ազգային ժողովի շենք չեն պատրաստվում մտնել. «Մենք առաջ չենք գնում, Ազգային ժողով չենք մտնում: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք մի նպատակ, որևէ մեկդ այս շենք չենք մտնելու սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է: Մենք 10 օր փակել ենք Բաղրամյան պողոտան,այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովը այլևս անելիք չունի: Մենք սադրանքի չենք տրվելու և ոստիկանության հետ որևէ հարց չունենք»:

Ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը, դիմելով ոստիկանությանը նշեց, որ չխոչընդոտեն իրենց, քանի որ պայքարում են հանուն հայրենիքի.

«Ընդամենն ամիսներ առաջ մենք միասին «պոստեր» էինք պահում, մեր հայրենիքն էինք պահում, մի քանի ամիս առաջ ես ձեզ, ձեր ընկերներին էին վիրահատում Հադրութում, Շուշիում, Ստեփանակերտում, մի տրվեք սադրանքների: Սիրելի ոստիկաններ մենք ձեզ հետ հարց չունենք, բայց կունենանք հարց այն ժամանակ, երբ շարունակեք մոլորյալ մնալ, մեր հայրենիքը վտանգի տակ է, հայրենիքը կտոր-կտոր տրվում է թուրքերին, ադրբեջանցիներին, վաղը ոնց եք պաշտպանելու հայրենքիը, թուրքը մեր մեջ է այլևս, դուք անելիք չունենք, այս իշխանությունների հետ, որպես ընկեր, հայ քաղաքացի խնդրում ենք ուժ չկիրառել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, որովհետև մենք այլևս ինչ կորցնելու էինք կորցրել ենք: Մի կատարեք այն մարդկանց հրամանները, ովքեր այլևս Հայաստանում տեղ չունեն, իրենք իրենց փրկության ճամփան են բացում ձեր ձեռքով»: