կարևոր
1503 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 19:00

Բաղրամյանում իրավիճակը կտրուկ լարվեց. քաղաքացիները փակել են Ազգային ժողովի մուտքերը

Բաղրամյանում իրավիճակը կտրուկ լարվեց. քաղաքացիները փակել են Ազգային ժողովի մուտքերը

Բաղրամյան պողոտայում իրավիճակը կտրուկ լարվել է։ Հանրահավաքի մասնակիցներն այս պահին շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը եւ թույլ չեն տալիս պատգամավորներին մուտք գործել շենք։

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հորդորեց հանրահավաքի մասնակիցներին՝ թույլ չտալ պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք։