կարևոր
617 դիտում, 10 ամիս առաջ - 2021-03-09 18:58

Չի բացառվում, բայց եկեք ձուկը ջրում այդ թեմաների մասին չխոսենք. Վանեցյանը՝ ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելու ու Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Չի բացառվում, բայց եկեք ձուկը ջրում այդ թեմաների մասին չխոսենք. Վանեցյանը՝ ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելու ու  Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլում հայտնված այն լուրերը, որ եթե արտահերթ ընտրությունների գնան, ապա «Հայրենիք» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ դաշինք կազմի, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։

«Եկեք ձուկը ջրում դեռևս այդ թեմաների մասին չխոսենք, մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունները: Հենց կհասնենք այդ հատվածին, դրա մասին կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե չի՞ բացառում նման զարգացումը, Վանեցյանն ասաց, որ այս վերջին մեկ տարում հասկացել է, որ որևէ բան պետք չէ բացառել քաղաքականության մեջ.«Չի կարելի բացառել, բայց որևէ բան ևս այս պահին պնդել հնարավոր չէ»,- ասաց Արթուր Վանեցյանը։