12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի Հարապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը ստորև.
«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:
Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: