կարևոր
1523 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 17:50

Արմեն Սարգսյանն ասել է՝ պետք է ամեն ինչ անի, որ ցնցումներից խուսափի. Վահրամ Բաղդասարյան

Արմեն Սարգսյանն ասել է՝ պետք է ամեն ինչ անի, որ ցնցումներից խուսափի. Վահրամ Բաղդասարյան

Նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել է մինչև օրենքով սահմանված օրվա վերջ կմտածի և իր որոշման մասին տեղյակ կպահի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը՝ մանրամասներ ներկայացելով իր ու նախագահի հանդիպումից։

Նրա խոսքով՝ նախագահը չի ասել, որ ՍԴ դիմում չի ուղարկելու, պարզապես բաներ ունի ճշտելու։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նախագահի գործողությունները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ գնահատականներ կտա օրենքով սահմանված ժամի ավարտից հետո։

«Համբերատար սպասում ենք», - ասաց նախկին պատգամավորը։

Բաղդասարյանի նշեց, որ նախագահ Սարգսյանը ասել է՝ պետք է ամեն ինչ անի, որ ցնցումներից խուսափի։

«Ասել է՝ «ես պետք է բոլոր կողմերի հետ խոսեմ», դրա համար ունի ժամանակ», - ասաց Վ. Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե իրենք են Արմեն Սարգսյանին ընտրել նախագահ, նախկին պատգամավորն արձագանքեց.

«Մենք չենք ընտրել, որպեսզի լինի անգործունյա, մենք ընտրել ենք, որ աշխատի»։