կարևոր
1163 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 17:37

Եթե Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիր լինի, բանակը դրան չի ենթարկվի. Վազգեն Մանուկյան

Եթե Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիր լինի, բանակը դրան չի ենթարկվի. Վազգեն Մանուկյան

Կարևոր է՝ մինչև ժամը 18.00-ն ՀՀ նախագահը կբողոքարկի՞ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագրի նախագիծը, թե՞ ոչ, և դրանից հետո Փաշինյանն ինչ քայլեր կանի, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա համոզված է՝ բանակը չի նահանջելու, որովհետև մի մարդու հարց չէ. «Եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատում է, ես հազմոված եմ, որ բանակը դրան չի ենթարկվի: Մնալու են իրենց տեղերում»:

Նրա խոքով՝ այսօր-վաղը հանգուցալուծումը կլինի, և կտեսնենք իրենց գործունեության շարունակությունը: Մանուկյանն ընդգծեց, որ վճռական գործերն առջևում են: «Փաշինյանն իշխանությունը պահել չի կարող: Մի տարբերակ է մնում՝ բռնապետության անցնել: Բռնապետության անցնելու համար իրեն բանակն է պետք, դրա համար բանակն ուզում է ջարդել, բայց չհաջողվեց մինչև հիմա: Համոզված եմ՝ չի հաջողվի», - նշեց վարչապետի թեկնածուն:

Նա նաև ավելացրեց, որ Օնիկ Գասպարյանի հետ կապ կա, միմյանց մասին տեղեկություն ունեն: Բայց Գասպարյանը դատարան դիմելո՞ւ է, թե՞ ոչ՝ Մանուկյանը չգիտի: Միաժամանակ, խորհուրդ չի տալիս դիմել։  Իրեն վերաբերող քրգործի վերաբերյալ էլ Վազգեն Մանույանը հայտնեց, որ այն ուղարկվել է դատարան: Մանուկյանն այս գործը բնութագրեց որպես քաղաքական դաշտից հակառակորդների չեզոքացում: