կարևոր
519 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-09 17:47

Հույս ունենք՝ այսօր նախագահի աշխատակազմից լուր կստանանք, որ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Արթուր Վանեցյան

Հույս ունենք՝ այսօր նախագահի աշխատակազմից լուր կստանանք, որ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Արթուր Վանեցյան

Հույս ունենք, որ հանրապետության նախագահը կիրականացնի իր խոստումը և ԳՇ պետի հարցով անպայման կդիմի Սահմանադրական դատարան, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ուղղակի տրամաբանորեն չի լինի՝ առաջին անգամ հետ վերադարձնել վարչապետին Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկությունն, այն համարելով հակասահմանադրական, և դրանից հետո չդիմել ՍԴ։ Դա ուղղակի տրամաբանությունից դուրս է և հույս ունենք՝ այսօր նախագահի աշխատակազմից լուր կստանանք, որ նախագահն, այնուամենայնիվ, դիմել է Սահմանադրական դատարան», - ասաց Արթուր Վանեցյանը։