կարևոր
1964 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 16:06

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

Պաշտպանության նախարարը ցանկանում է պայմանականորեն զինվորական ներկայացուցիչ ունենալ Զինված ուժերի Գլխավոր շտաբում։

Այսօր պաշտոնապես հաստատվել է, որ Վաղարշակ Հարույթունյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի նշանակել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:  Նման հաստիք կամ պաշտոն չկա «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում»։ Առայժմ անհայտ է, թե ինչ գործառույթներ է ունենալու Արտակ Դավթյանը եւ ինչպիսին է լինելու նրա եւ Գլխավոր Շտաբի պետի գործառույթների սահմանագծումը։

Շատ հաճախ նշվում է, որ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեւական ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարույթունյանի հետ չի շփփվում։ Իսկ վերջինս, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բանակի բարձրագույն հրամկազմի հայտարարույթունից հետո, առանձին-առնաձին այցելում է Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ։