ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր վշտակցությունն է հայտնում դաշնակցական նվիրյալ ընկեր Խաչիկ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։ Սիրելի ընկեր Խաչիկ Մուրադյանն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ պետականաշինության շրջանում, որպես գաղափարական ընկեր, եղել է Դաշնակցության և Հայրենիքի խոնարհ զինվորը:
Ցավոք, երկարատև և ծանր հիվանդությունը թույլ չտվեց նրան՝ շարունակելու իր գործը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
09 մարտի, 2021 թ.