881 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-09 13:46

Իշխանությունը Երկիրը ներսից եւ դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե ներսում, թե դրսում. Սենոր Հասրաթյան

Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում եւ պաշտպանում են իշխանության եկած եւ վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը, որքան էլ դժվար, բայցեւայնպես, պետք է գիտակցեն, որ այդպես շարունակելով, ոչ միայն «կուշտ» ու, առավել եւս «խաղաղությամբ» չեն ապրելու, այլ, անգամ, ամենաանհավանական զիջումների գնալու դեպքում, միեւնույն է՝ դարանակալ թշնամին մեր վզին է փաթաթելու նոր ու ավելի մեծ պատերազմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, նաեւ հավելել է. «Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է ոչ թե իրական ազատությունն ու փոխըմբռնումը, այլ պատահականությունների բերած ատելության իշխանությունը... Իշխանություն, որը Երկիրը ներսից եւ դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում...

Հ.գ.- Ողբերգություն նաեւ այն է, որ դա արել ու անում են օտարից սնվող, բայց ձեր, ասել է թե՝ խաբվածների «վստահությունը» շահած սահմանափակ թվով պատահականություններ...

Չհասկանալ սա, նշանակում է՝ համառորեն գնալ ինքնակործանման»: