կարևոր
700 դիտում, 10 ամիս առաջ - 2021-03-09 12:54

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգով

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով:

Երեկոն տեղի կունենա մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան  դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գևորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:

Համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: