կարևոր
1055 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 12:41

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 4 միլիոնի

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 4 միլիոնի

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 3 967 202-ի վերջին երկու օրն ավելանալով 23 263-ով: Այս մասին հայտնել է SABC տեղական ռադիոկայանը:

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահացածների թիվը տարածաշրջանում անցած երկու օրն աճել է 536-ով, հասնելով՝ 105 743-ի: Ապաքինվել է 3,5 միլիոն մարդ:

Ամենից շատ վարակվածներ եւ մահացածներ են եղել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համապատասխանաբար 1 521 068 եւ 50 678: Եգիպտոսում արձանագրված է 10 995 մահվան դեպք, նշվել է վարակման 186 503 դեպք: Մարոկոյում կորոնավիրուսի պատճառով մահացել է 8 682 մարդ: Սահարայից հարավ գտնվող երկրներում վարակվածների եւ մահացածների թվով ՀԱՀ-ին հետեւում են Եթովպիան (համապատասխանաբար 166 138 եւ 2 429), Նիգերիան (158 506 եւ 1 969) եւ Քենիան (108 827 եւ 1 876):