01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Քիչ առաջ մի շարք քաղաքացիներ եւ փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա էին իրականացնում:
Նրանք պահանջում էին, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
Ակցիայի մասնակիցները գրավոր պահանջ են ներկայացնում նախագահին՝ խնդրելով այսօր դիմել Սահմանադրական դատարան՝ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
«Եթե նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչից ելնելով է նա վախենում վարչապետից, ինչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,- ասել է Փաստաբանների պալատի նախագահը:
Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Սահմանադրությամբ նախագահին տրված է Սահմանադրության պահպանմանը հետեւելու պարտականություն: Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով: