կարևոր
1577 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-09 10:37

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: Այս մասին հայտնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասաց Սխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս հայտնեց, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թնոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորություններըՆա հայտարարում էթե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներինիսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»: