կարևոր
951 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-08 23:26

Սիրիայի նախագահն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Սիրիայի նախագահն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Ասադն ու նրա կինը տանն են և կարանտինը պահպանելով կշարունակեն իրենց աշխատանքները: Կարանտինը կտևի 2-3 շաբաթ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ասադի և առաջին տիկնոջ վիճակը կայուն է: