կարևոր
2359 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-08 21:57

Այսօր Եռաբլուրում շատերն այցելում էին Դուշման Վարդանի շիրիմին․ մարտի 8-ը Դուշմանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր Եռաբլուրում շատերն այցելում էին Դուշման Վարդանի շիրիմին․ մարտի 8-ը Դուշմանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր Եռաբլուրում շատերն այցելում էին Դուշման Վարդանի շիրիմին: Մարտի 8-ը Դուշմանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է:

Արցախյան ազամարտին նա, կիսատ թողնելով ուսումը, Դաշնակցության մարտական խմբերի կազմում մեկնել էր Արցախ, ոչ միայն կռվել, այլեւ եղել բազում երիտասարդների ուսուցիչը:

Դուշման Վարդանը մասնակցել է Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի եւ Լաչինի ազատագրմանը:

Նրա նեդրումը մեծ էր հատկապես Շուշիի պաշտպանության գործում: Հասկանալով, որ թշնամին կհարձակվի քաղաքը կրկին գրավելու համար, Վարդանն առաջարկել էր հանել թշնամու ականները եւ հենց դրանցով պատել Շուշիի մատույցները: Դրա շնորհիվ էլ կասեցրել են մայիսի 12-ի հարձակումը:

Վարդան Ստեփանյանը զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մյուրիշենում: