կարևոր
924 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-08 19:55

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում․ առանձին հատվածներում ցածր տեսանելիություն է

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում․ առանձին հատվածներում ցածր տեսանելիություն է

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, Հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: