ՀՀ ԱԳ նախարարությունը մարտի 8-ի առիթով ուղերձ է հղել, որտեղ շնորհավորել է կանանց ու հիշեցրել, որ աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի է եղել:
«Մեր ամենաջերմ շնորհավորանքները, սիրելի կանայք. Դուք համարձակ եք, խելացի և ուժեղ: Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել։ Շնորհավոր կանանց միջազգային օրը»: