կարևոր
1793 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-08 19:23

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» նախաձեռնել էր ավտոբուսներով հատուկ երթ Բաղրամյան պողոտայից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին:

«Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին: Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է»,- նշված է շարժման հայտարարության մեջ:

Բազմաթիվ քաղաքացիներ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել Արցախյան վերջին պատերազմում զոհված ու հանուն Հայրենիքի նահատակված Հերոսների շիրիմներին: