01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. հունվարի 24-ին ԱՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված նյութերի հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194 մլն. դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր, որոնց կապակցությամբ սույն թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը: