24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Բաքվում կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցել է առանց անակնկալների, այսինքն կանանց իրավունքների ոտնահարմամբ, ինչը Ադրբեջանին բնորոշ է:
Կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը եւ սպանությունները դատապարտելու համար՝ այսօր Բաքվում մի խումբ կանայք փողոց էին դուրս եկել, սակայն շատ արագ ոստիկանները ցրել են ցույցը, ոմանց բերման ենթարկել:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել:
Սոցցանցերում տեղի ունեցածը մեկնաբանող ադրբեջանցիները քննադատել են ալիեւյան ռեժիմը, նախագահին բռնապետ անվանել, նշել, որ պատրաստվում են մարտի 19-ին նախանշված հակա-կառավարական ակցիային: