27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած «իմքայլականների» և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան «համառության» արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են: Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով:
Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է: Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին «գիտակցության բերելու», իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու հստակ ծրագիր... Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում...»։