կարևոր
1147 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-08 14:49

Լիբանանում շարունակում են բողոքել տնտեսական ճգնաժամի ու կառավարության անգործության դեմ

Լիբանանում շարունակում են բողոքել տնտեսական ճգնաժամի ու կառավարության անգործության դեմ

Լիբանանում շարունակում են բողոքել տնտեսական ճգնաժամի ու կառավարության անգործության դեմ:

Այսօր էլ լիբանանցիներն անվադողեր են այրել՝ դրանցով փակելով գլխավոր մայրուղիները երկրի տարբեր հատվածներում: Մի տղամարդ անգամ փորձել է ինքնահրկիզվել՝ այդ կերպ իր բողոքն արտահայտելու համար, սակայն իրավապահներին հաջողվել է ժամանակին կանգնեցնել նրան: Տնտեսական ճգնաժամի պատճառով՝ Լիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են մնացել, սառեցվել են շատերի բանկային հաշիվները: Մարդիկ ասում են, որ անգամ սնունդ գնելու միջոցներ չունեն: