01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Բրիտանական մամուլը ողողված է արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի սկանդալային բացահայտումներով:
Բրիտանական արքայական ընտանիքից առանձնանալուց հետո Սասեքսի դուքսն ու դքսուհին առաջին լայնածավալ հարցազրույցն են տվել: Մեգան Մարքլը մեղադրել է բրիտանական արքայական ընտանիքին ռասիզմի մեջ:
Սասեսքսի դքսուհին պատմել է, որ հղիության ժամանակ ընտանիքի անդամներից մեկը, որի անունը չի բարձրաձայնել, մտահոգություն է հայտնել, որ երեխայի մաշկի գույնը կարող է շատ մուգ լինել, անգամ խոսակցություններ են եղել նրան արքայազնի տիտղոս չշնորհելու մասին: Ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգանը նշել է նաեւ, որ արքայական ընտանիքում իր կյանքն այնքան դժվար էր, որ անգամ ինքնասպանության մտքեր է ունեցել:
Արքայազն Հարին էլ պատմել է՝ ամենաշատը վախենում էր, որ Մեգանի դեպքում կկրկնվեր իր մոր՝ արքայադուստր Դիանայի պատմությունը: Հարին նշել է, որ ընտանիքից առանաձնանալուց հետո տատիկի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ լավ հարաբերություններ է պահպանում, հաճախ են զրուցում, սակայն տուժել են հարաբերությունները հոր՝ Ուելսի արքայազն Չարլզի հետ: Արքայական ընտանիքը նաեւ դադարեցրել է Սասեսքսի դքսին տրվող ֆինանսական աջակցությունը:
Զույգը պատմել է նաեւ, որ իրականում բոլորից գաղտնի ամուսնացել են իրենց՝ աշխարհի համար ցուցադրական ներկայացում դարձած հարսանիքից 3 օր առաջ: Կալիֆորինայում բնակություն հաստատած զույգը բացահայտել է եւ երկրորդ երեխայի սեռը: Ամռանը կծնվի արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը: