20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆինլանդիայի կառավարության սահմանած խիստ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ:
Միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների ուսումը կիրականացվի հեռավար ռեժիմով, չեղյալ կհայտարարվեն 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված պարապմունքները, խորհուրդ է տրվում աշխատողներին իրենց աշխատանքները իրականացնել հեռավար ռեժիմով:
Նախատեսվում է նաեւ ռեստորանների, բարերի, սրճարանների եւ գիշերային ակումբների փակում, սակայն այդ մասին երկրի խորհրդարանը պետք է որոշում ընդունի միայն երկուշաբթի: Այս եւ այլ միջոցառումները չեն տարածվի Ֆինլանդիայի մի շարք շրջաններում, որտեղ համաճարակային իրավիճակը հանգիստ է:
Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 511-ով վերջին տվյալներով, հասել է 62 063-ի, գրանցվել է 767 մահվան դեպք: