կարևոր
1275 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-08 10:11

Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է տեղում

Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։