կարևոր
1255 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-07 21:03

Թուրքական իշխանական թերթն աջակցում է Փաշինյանին և ծաղրում մեր ցավերը

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր բլոգում ներկայացնում է թուրքական իշխանական գլխավոր թերթերից մեկի՝ «Sabah» օրաթերթի անգլերեն բաժնում երեկ հրապարակված հոդվածի վերնագիրը և ուղեկցող ծաղրանկարը։

«Կարիք կա՞ ասելու, որ հոդվածը պնդում է, որ բացի ՀՀ ներկայիս իշխանություններից, ցանկացած այլ իշխանություն կխանգարի Թուրքիայի տարածաշրջանային նախագծերի (միջանցք, պլատֆորմ և այլն) իրականացմանը։

Դե իսկ ծաղրանկարը իսկապես ծաղրում է մեր ցավերն ու փորձում մեզ ներկայացնել «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»։ Կարծեմ Հայաստանում էլ կան այդպես մտածող մարդիկ»։