կարևոր
770 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-07 20:32

Հեռացի´ր հանուն Հայաստանի, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Թևան Պողոսյան

Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը: Այս մասին գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:

«Հայրենական պարերազմ էիք անվանում, Սարդարապատ էիք անվանում, ...իսկ արդյունքում Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ: Ամբողջ Հայրենիքն եք կործանում։

Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:

Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։