կարևոր
525 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-07 20:02

Ալվինա Գյուլումյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ սոցապ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության

Ալվինա Գյուլումյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ սոցապ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սոցիալական ապահովության ծառայության՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով կենսաթոշակը վերահաշվարկելուն և պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Դատարանի նախաձեռնությամբ, դատավոր՝ Գևորգ Սոսյան, որոշվել է գործին ներգրավել նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը: 

Նախնական դատական նիստ է հրավիրվել 23.03.2021 թվականին, ժամը 15:00: Պատասխանող Սոցիալական ապահովության ծառայությունից պահանջվել է ներկայացնել հայցի առարկային վերաբերող վարչական վարույթի բոլոր նյութերը (կենսաթոշակային գործը):