Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սոցիալական ապահովության ծառայության՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով կենսաթոշակը վերահաշվարկելուն և պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանի նախաձեռնությամբ, դատավոր՝ Գևորգ Սոսյան, որոշվել է գործին ներգրավել նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Նախնական դատական նիստ է հրավիրվել 23.03.2021 թվականին, ժամը 15:00: Պատասխանող Սոցիալական ապահովության ծառայությունից պահանջվել է ներկայացնել հայցի առարկային վերաբերող վարչական վարույթի բոլոր նյութերը (կենսաթոշակային գործը):