կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-07 19:37

Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվեց 30 մետրանոց հայկական դրոշը

Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվեց 30մ բարձրությամբ հայկական եռագույնը։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, այժմ` Շուռնուխում։

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ նախաձեռնությունը շարունակական կլինի համայնքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում։

«Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։