«Ղազանչի-2» ջրատարի վթարով պայմանավորված, մարտի 7-ի ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ի ժամը 10.30-ը դադարեցվել է Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։