կարևոր
3973 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-07 16:24

Երեկ Շիկահողից- Կապան գնալու ճանապարհին նկատեցի, որ պաստառը որը ամեն օր հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, մնացել էր առանց նրանց հսկողության. Նարե Ղազարյան

Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նպատակ չունեի սա գրելու, բայց այսօրվա թուրքերի տարածած <վիդեոյից> հետո ուղակի պարտավոր եմ գրել։ Երեկ Շիկահողից- Կապան գնալու ճանապարհին նկատեցի, որ պաստառը որը ամեն օր հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, մնացել էր առանց նրանց հսկողության, իսկ պաստառի անմիջապես դիմացին, ճանապարհի վերևի մասում կանգնած է զինված թշնամին և հսկում է ճանապարհը,որով անցնում ենք մենք։ Չգիտեմ քանի ժամ է ճանապարհը մնացել առանց ռուսների հսկողության, վերդարձիս ռուսները տեղում էին։Ես ռուսներին բան չունեմ ասելու, նրանք երևի ցանկացած պահի կարող են տեղափոխվել։Հիամ հարց իշխանությանը.

Ինչ է լինելու մեր հետ,եթե ռուսները պաստառի հատվածի ճանապարհը հաճախակի լքեն անորոշ ժամանակով?

Իբրև հրատապ զենքի օրենք եք մշակում. երբ է էդ օրենքը ուժի մեջ մտնելու?,որ գոնե կարողանանք զինվել

Ու ընդհանրապես մենք իրավունք ունենք իմանալու մեր ապագան?

Եթե Աստված չանի գյուղացիների հետ ինչ որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը։Ու չհամարձակվեք ասել, որ նախկիններն են մեղավոր։ Մեզ ընդհանրապես հետաքրքիր չի ով' է մեղավոր ով' անմեղ։ Փաստացի ինչ կատարվում է, ձեր օրոք է կատարվում:Մեր անորոշության պատասխանատուն դուք էք...»: