կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-07 15:58

Սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները. Իշխան Սաղաթելյան

 Սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները. Իշխան Սաղաթելյան

Այսօր ՀՀ Նախագահի եւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի միջեւ կայացած հանդիպման առիթով Yerkirmedia.am-ի հարցին ի պատասխան Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանն ու հանգուցալուծմանն առնչվող հարցեր։

«Մեր կողմից վերահաստատվել է նախկինում արդեն հայտարարված դիրքորոշումը, որ Երկրի Նախագահը պետք է լիարժեք կատարի ՀՀ Սահմանադրությամբ արձանագված, ՀՀ Սահմանադրական դատարանի մինչ այժմ ընդունած որոշումներով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Արմեն Սարգսյանին փոխանցվել է, որ նա պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազկրկման մասին Փաշինյանի միջնորդությունը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ։ Այժմ արդեն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործել Արմեն Սարգսյանը։ Կրկնում եմ` սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ Նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները, որից էլ կբխեն մեր գործողությունները եւ հետագա քայլերը»,- նշել է Սաղաթելյանը: