516 դիտում, 2021.03.06 19:33

Այդ շենքում նստածներիցդ շատերդ «չուլ եք դառել», Ամերիկայի պետքարտուղարը ԱԳ նախարարին մարդու տեղ չի դնում. Գեղամ Մանուկյան

Այդ շենքում նստածներիցդ շատերդ «չուլ եք դառել», Ամերիկայի պետքարտուղարը ԱԳ նախարարին մարդու տեղ չի դնում. Գեղամ Մանուկյան

Սա մեր հանրապետության ամենախեղճ նախարարություն է. այս մասին ԱԳՆ շենքի առջև «Հայրենիքի փրկություն շարժման» երթի ժամանակ ասած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Խեղճ եմ ասում, մեղկ եմ ասում, որովհետև նրանք կատարում են խելագար և անիմաստ հանձնարարականներ: Այստեղ է տեղակայված Արտաքին գործերի նախարարությունը, խեղճ ու կրակ դիվանագետներ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողի դավաճանության, խելագարության, անպատասխանատվության պատճառով ամեն օր խայտառակվում են: Նրանք կմնան խեղճ ու կրակ, նրանք կմնան ստրուկ, քանի դեռ համբերատար կատարում են խելագարի հանձնարարությունները, քանի դեռ հլու հնազանդ ստրուկ են և շարունակելու են կաբինետների հատակը մաշեցնել, սպասել` քարտի վրա փողը երբ կնստի։

Այդ շենքում նստածներից շատերդ «չուլ եք դառել», որ Ամերիկայի պետքարտուղարը, ձեր նախարարին, իմ ուսանողական ընկերոջը, մարդու տեղ չի դնում: Երկրի վարկը հասցրել եք պլենդուզից ցածր, ինչքան համբերենք, քիչ մնաց, կամ խելքի եք գալու, կամ վերջում գլուխներդ կախ եք քայլելու քաղաքում, մտածեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը։