Ի զորակցություն Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի վարչապետի աթոռը դեն նետելուն, մեր շատ հայրենակիցներ իրենց պատշգամբներից եռագույն են կախել: Այս մասին, այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Կոչ ենք անում բոլորին, որոնք միանում են «առանց Նիկոլ Հայաստան» կոչին, իրենց պատշգամբներից, պատուհաններից կախել եռագույններ: Երկիրը ոտքի է կանգնել, պարզեք մեր եռագույնը եւ դրանով կմիանաք «առանց Նիկոլ Հայաստան» կոչին»,-ասաց նա: